«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Անվտանգ սննդամթերքն ու «միայն հայկականը» կարգախոսը

Անվտանգ սննդամթերքն ու «միայն հայկականը» կարգախոսը
02.10.2020 | 22:03

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել առ այն, որ Հայաստանի Հանրապետություն չի մտնում և չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք։ Ռազմական դրությամբ պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ընդլայնել է առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ կենսաբանական, քիմիական ու ճառագայթային ախտահարվածության և ախտոտվածության ցուցանիշների շրջանակը: Դա նշանակում է, որ, ՍԱՏՄ սահմանային վերահսկողության շրջանակներում, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող առաջին անհրաժեշտության սննդամթերքի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ուժեղացված լաբորատոր հսկողության՝ անկախ ներմուծման երկրից:

Այս օրերին թուրքական ապրանքների դեմ բոյկոտի մեկնարկը վճռականորեն է տրվել, նաև խրախուսվում է՝ իրացնել տեղեկան արտադրանքը, որ այս դժվարի օրերին սատարենք նրանց (խոսքն, իհարկե, միայն սննդամթերքի մասին չէ)։ Թեև հարցն այլ կողմ էլ ունի՝ կարող են տուժել ներմուծող ընկերությունները, տնտեսվարողները որոնք փորձում են իրացնել ոչ հայկական ապրանքը։ Բայց էմոցիոնալ ֆոնն այնքան ուժեղ է, որ դժվար է չառաջնորդվել «Գնում ենք միայն հայկականը» կարգախոսով։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 9494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ